Պեսկովը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման մասին լուրերը
https://parstoday.ir/hy/news/world-i153872-Պեսկովը_մեկնաբանել_է_Պուտին_Փաշինյան_Ալիև_եռակողմ_հանդիպման_մասին_լուրերը
Եթե Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով գագաթաժողովի անցկացման պայմանավորվածություն ձեռքբերվի՝ Կրեմլը կտեղեկացնի այդ մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյոք այն տեղեկությունները, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2021 13:19 Asia/Tehran
  • Պեսկովը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման մասին լուրերը

Եթե Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով գագաթաժողովի անցկացման պայմանավորվածություն ձեռքբերվի՝ Կրեմլը կտեղեկացնի այդ մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյոք այն տեղեկությունները, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:

«Եթե այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ժամանակին կտեղեկացնենք այդ մասին», - շեշտել է Պեսկովը:

Հոկտեմբերի 22-ից առցանց մամուլում չհաստատված տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ 2021 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը նոր եռակողմ հայտարարություններ են ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման, ինչպե նաև՝ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակման վերաբերյալ: Պաշտոնական Երևանը և պաշտոնական Բաքուն, սակայն, առայժմ չեն մեկնաբանել այդ տեղեկությունները:

Armenpress.am