«Իսկանդերը» փորձարկումների ժամանակ 180 կմ հեռավորությունից խոցել է թիրախը
https://parstoday.ir/hy/news/world-i153938-Իսկանդերը_փորձարկումների_ժամանակ_180_կմ_հեռավորությունից_խոցել_է_թիրախը
Թիրախի մոտ տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է հրթիռն ընկնում ճիշտ տեղում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2021 07:46 Asia/Tehran
  • «Իսկանդերը» փորձարկումների ժամանակ 180 կմ հեռավորությունից խոցել է թիրախը

Թիրախի մոտ տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է հրթիռն ընկնում ճիշտ տեղում։

Ռուսական «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրն արտասահմանյան պատվիրատուի փորձարկումների ընթացքում աննախադեպ ճշգրտություն է ցուցադրել: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Ռոստեխ» պետական կորպորացիայի սպառազինության համալիրի արդյունաբերական տնօրեն Բեկհան Օզդոևը։

Նրա խոսքով՝ թիրախը 900 քմ–անոց քառակուսի է եղել, որի վրա տեղադրված են եղել ռազմական հին տեխնիկայի տարրեր։ Համալիրի արձակած բալիստիկ հրթիռը հաղթահարել է 180 կիլոմետրը և դիպել թիրախի կենտրոնին, ինչն արձանագրել են շուրջը տեղադրված տեսախցիկները:

««Ռոստեխի» ձեռնարկությունների արտադրանքը հերթական անգամ բացառապես դրական արդյունք է ցուցադրել», - հայտարարել է կորպորացիայի ներկայացուցիչը:

Փորձարկումներին հետևել է պատվիրատու երկրի գեներալիտետը։

Հայտնի է, որ մինչ օրս, բացի Ռուսաստանից, միայն երկու երկիր իր սպառազինությունում ունի «Իսկանդեր» համալիրներ՝ Հայաստանն ու Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունը։ Թե ով է նոր պատվիրատուն, առայժմ չի հաղորդվում։

armeniasputnik.am