Մամուլի տեսություն 05-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i15424-Մամուլի_տեսություն_05_05_2016
Ահաբեկիչները միջնորդավորված պատերազմ են շղթայազերծել Սիրիայի դեմ ,որի գլխավոր հեղինակները արևմտյան երկրների և ԱՄՆ-ի պաշտոնյաներն են, որոնք տարիների ընթացքում փորձել են նոր Միջին Արևելք կերտել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2016 12:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05-05-2016

Ահաբեկիչները միջնորդավորված պատերազմ են շղթայազերծել Սիրիայի դեմ ,որի գլխավոր հեղինակները արևմտյան երկրների և ԱՄՆ-ի պաշտոնյաներն են, որոնք տարիների ընթացքում փորձել են նոր Միջին Արևելք կերտել:


«Սիասաթե ռուզ»


Ահաբեկիչների և Սպիտակ Տան զուգամերձությունը Սիրիայում

Սիրիայում տիրող պայմանները և այդ երկրի իրադարձությունները բացահայտել են ահաբեկիչների ու Սպիտակ տան  հետապնդած նպատակների զուգամերձությունը։

«Սիասաթե ռուզ» թերթն իր վերլուծական հոդվածում գրել է-«Սիրիան անցած հինգ տարիների ընթացքում վերածվել է արևմտյան Ասիայի իրադարձությունների գլխավոր կենտրոնի և նույնիսկ միջազգային բեմի»։

Վերլուծականում ասված է-«2011 թ-ին արևմտյան ու արաբական երկրներից և Թուրքիայից ու սիոնիստներից կազմված կոալիցիան չարաշահելով  պայմանները, ճգնաժամային մթնոլորտ պարտադրեց Սիրիային»։

Այդ կոալիցիան աշխարհի տարբեր երկրներից ահաբեկչական խմբավորումներ գործուղելով Սիրիա, այդ երկրին ներքաշեց համատարած պատերազմի մեջ», գրում է «Սիասաթե ռուզ» թերթը։

«Ահաբեկիչները միջնորդավորված պատերազմ են շղթայազերծել Սիրիայի դեմ ,որի գլխավոր հեղինակները արևմտյան և ամերիկացի պաշտոնյաներն են, որոնք տարիների ընթացքում փորձել են նոր Միջին Արևելք կերտել», ասված է թերթում։

«Բացահայտվել են Սիրիայի ժողովրդի նկատմամբ սրտացավության կապակցությամբ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների պնդումների անհիմն լինելը և վերջիններիս կողմից Սիրիայի ճգնաժամին վերջ դնելու համար Ասադի իշխանության  տապալումը որպես միակ ելք ներկայացվելը  »,ասված է թերթում։

«Սիրիացիների միասնությունը և իրենց համակարգին պաշտպանելը, ինչու չէ նաև ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային լծակների կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցության մասին փաստաթղթերի բացահայտումը, ապացուցեցին ,որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման միակ ելքը ներքին միասնությունն է ընդդեմ ԱՄՆ-ի ու Սպիտակ տան դաշնակիցների», երզրափակում է «Սիասաթե ռուզ»  թերթը։


---

«Իրան»  թերթ


Սիոնիստական Լոբբին դավեր է նյութում Բրիտանիայի անկախ դիվանագետների դեմ


Բրիտանիայում  Սիոնիստական  լոբբին շարունակում է դավեր նյութել Լեյբորիստական կուսակցության դեմ :


«Իրան» օրաթերթի վերլուծական հոդվածում ասված է.«Ինչպես եվրոպացի շատ դիվանագետների, Բրիտանիայի դիվանագետների մոտ  հակահրեական լինելը աններելի հանցանք է, ինչը  Լոնդոնի քաղխորհրդի ընտրությունների շեմին , դարձել է Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ՝ Ջերեմի Կորբինի  ընդդիմադիր թևերի ճնշման լծակը:


«Ջերեմի Կորբինը այդ ճնշումներից ձերբազատվելու համար   ռասիստական և հակահրեական արտահայտությունների պատճառով գաղտնի կերպով  սառեցրել է Լեյբորիստական կուսակցության 50 անդամների անդամակցությունը»,ասված է վերլուծականում:


«Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ձախամետ առաջնորդը,2015 թ.-ին  նախքան  կուսակցության առաջնորդ  ընտրվելը համարվում էր պաղեստինցիների իրավունքները պաշտպանող ակտիվիստներից և հակասիոնիստական դիրքորոշում ուներ», գրում է «Իրան» թերթը:


«Նա Սիոնսիտական կազմակերպությունների ու խմբերի կողմից մեղադրվում է  իր կուսակցությունում հակահրեական տրամադրությունների տարածումը կանխելու գործում թերանալու մեջ: Լեյբորիստական կուսակցության 50 անդամների անդամակցության սառեցումը տևական գործընթաց է լինելու » ,-եզրափակում է Իրան թերթը:

---

lragir.am

Հայ-իրանական բացառիկ հնարավորություն

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանին եւ քննարկել ղարաբաղյան գոտում ստեղծված իրավիճակը, տեղեկացրել Ադրբեջանի գործողությունների մասին, որոնք միտված են նոր բռնկում հրահրելուն:

Միաժամանակ Սեյրան Օհանյանը դեսպանի հետ խոսել է Մոսկվայում օրերս տեղի ունեցած անվտանգության միջազգային համաժողովի հարթակում Իրանի պաշտպանության նախարարի հետ իր հանդիպման մասին, դեսպանի հետ հանդիպմանը հայտնելով նախարարի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների առաջիկայում կյանքի կոչման համոզմունք:

Սեյրան Օհանյանն Իրանի պաշտպանության նախարարին հանդիպել էր Մոսկվայում: Հատկանշական է, որ նույն օրը տարածվեց նաեւ տեղեկություն Իրանում Հայաստանի դեսպանի եւ Իրանի արդարադատության նախարարի հանդիպման մասին:

Իրանը Ղարաբաղյան հակամարտության գոտում կայուն իրավիճակի ամենամոտ շահառուն է, միաժամանակ նաեւ հակամարտության գոտի այլ երկրների զորք չտեղակայելու հարցի շահառու: Իրանը բազմաթիվ անգամ է հայտարարել, որ չի ընդունում այդ գոտում երրորդ երկրի զորքի տեղակայման գաղափարը:

Ղարաբաղյան հակամարտության գոտին այն կռվանն է, որի պատճառով Հայաստանը հետաքրքիր է Իրանին:

Քառօրյա պատերազմը փոխեց շատ իրողություններ, բացելով լիովին նոր հեռանկարներ: Իրանի համար կարեւոր է հակամարտության գոտում կայունությունը:

Սակայն այստեղ իհարկե Իրանի անելիքը ավելի է շատանում: Քառօրյա պատերազմից առաջ Իրանն ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Դրանից հետո տեղի ունեցավ Ալիեւ-Պուտին երկու զրույց, որից հետո էլ պայմանավորվածություն՝ Բաքվում կազմակերպել Իրանի, ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում:

Իրանը ստեղծված իրավիճակում հանդիսանում է շատ արժեքավոր գործընկեր, իսկ հայ-իրանական գործակցությունն այդ առումով ստանում է նոր եւ միջազգային նշանակություն, իմաստ, ելնելով այն իրողությունից, որ կայունությունը հակամարտության գոտում եւ տարածաշրջանում էական նշանակություն ունի միջազգային անվտանգության համակարգի համար:

Դա Հայաստանի համար լուրջ հնարավորություն է ստեղծված իրավիճակում, թե մարտավարական, թե նաեւ ռազմավարական խնդիրների համար:

--- 

Galatv.am

 Աղբյուր՝ The Financial Times

Դոնալդ Թրամփն ընդդեմ Հիլարիի. մենամարտը սկսվում է

«Ամերիկյան քաղաքական կյանքն այլեւս երբեք նախկինը չի լինի»,- The Financial Times-ում գրում է հրապարակախոս Էդվարդ Լյուսը:

«Դոնալդ Թրամփի թեկնածությունը ժամանակին ծիծաղի առարկա էր, սակայն այսուհետ նա փաստացի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված հավակնորդ է: ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ 2 կուսակցություններից մեկի թեկնածուն է դառնում գլոբալիզացիայի եւ ազատ առեւտրի բացահայտ հակառակորդը»:

«Թրամփի եւ Քլինթոնի մենամարտը խռովարարի եւ իսթեբլիշմենթի, «պարզ ճշմարտությունները փշրող անձի» եւ քաղաքական կոռեկտության, կոտրված կարծրատիպերի եւ բիզնեսի ավանդական մեթոդների, ազգայնական պոպուլիզմի եւ պահպանողական ինտերնացիոնալիզմի առճակատում է»,-գրում է հոդվածագիրը:

«Թվում է, արդյունքը կանխորոշված է. Թրամփը վիրավորել է ամերիկյան հասարակության մի մասին: Սակայն տիկին Քլինթոնի խնդիրն այն է, որ ամերիկացիների մեծամասնությունը բարձր կարծիք չունի նրա ազնվության մասին: Թրամփն իր համակիրների առջեւ քննադատել է աֆրոամերիկացի ակտիվիստներին եւ իսպանալեզու ներգաղթյալներին, հեգնանքով է արտահայտվել կանանց հասցեին: Այժմ հաղթանակի հասնելու համար նա պետք է փորձի անհավանական մեծ տոկոսներ կորզել ԱՄՆ սպիտակամորթ քաղաքացիներից»,-եզրափակում է Էդվարդ Լյուսը:

 

Hayeli.am

Առաջին նախագահի համար առաջնահերթությունը պետությունն է

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր մայիսի 4-ի խմբագրականում գրում է. «Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Արցախ` ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպելու։ Թե՛ այդ քայլը եւ թե՛ դրանից առաջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս։

Նրանք, ովքեր պարտադիր ցանկանում են ամեն ինչում բացասականը տեսնել, հայտնում են իրենց «հիմնավոր» կասկածները՝ ընդհուպ մինչեւ «հուշում, թե ինչպես է պետք Ղարաբաղը հանձնել»:

Այդ կասկածներն, իմ կարծիքով, մանր, ճղճիմ, քաղքենիական խոսակցությունների շարքում են, որոնք միշտ էլ կային, բայց այս օրերին առավել անպատեհ են թվում: Այստեղ տեղը չի քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի անցած ուղու դրական եւ բացասական կողմերը: Կարճ կրկնեմ մի անգամ արտահայտած միտքս. այդպիսի նախագահ մենք դեռ չենք ունեցել, այդպիսի ընդդիմադիր (խոսքը նրա` մինչեւ 2016 թվականի ապրիլի 1-ը ընդդիմադիր գործունեության մասին է)` լիքը ունեցել ենք եւ դեռ կունենանք: Բայց ապրիլին վերսկսված ակտիվ մարտական գործողություններից հետո առաջին նախագահի եւ ՀԱԿ-ի կեցվածքը, կարծում եմ, օրինակելի է մյուս քաղաքական ուժերի համար:

Առաջին նախագահի համար առաջնահերթությունը պետությունն է, քանի որ ակնհայտ է, որ հիմա լուծվում է ոչ միայն Ղարաբաղի, այլեւ մեր պետության գոյության հարցը։ Նա, իհարկե, իր քաղաքական գործունեության ժամանակ արել է բազմաթիվ ճիշտ եւ սխալ քայլեր, բայց երբեք չի փորձել գողանալ մարդկանց էմոցիաները՝ դարձնելով դրանք քաղաքական կապիտալ»,- նշել է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։