Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից Ստարոմարևկա գյուղը գրավելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i154314-Դոնեցկի_ղեկավարը_հայտնել_է_Ուկրաինայի_կողմից_Ստարոմարևկա_գյուղը_գրավելու_մասին
Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասում սահմանազատման գծի վրա գրավել են Ստարոմարևկա գյուղը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2021 14:27 Asia/Tehran
  • Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից Ստարոմարևկա գյուղը գրավելու մասին

Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասում սահմանազատման գծի վրա գրավել են Ստարոմարևկա գյուղը:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը:«Բնակավայրի հետ մեր կապը պարբերական բնույթ ունի, քանի որ այն խլացվում է ուկրաինական ստորաբաժանումների կողմից: Մենք ունենք այնտեղ բնակվող անձանց ամբողջական ցուցակը: Այնտեղ կան և երեխաներ, և տարեցներ: Հիմա գյուղը խաղաղ ճանապարհով ազատագրելը խնդրահարույց է, հենց բնակավայրի ներսում արդեն անցակետեր են տեղադրվել, կան այլ ամրաշինական կառույցներ»,- նշել է Պուշիլինը՝ հավելելով, որ այդ տարածքներում զինված գործողությունները կարող են վտանգել խաղաղ բնակչության կյանքը: Նա հավելել է, որ ստատուս-քվոյի վերականգնման նպատակով ներգրավվել են միջազգային կառույցները:

Պուշիլինը նշել է, որ Կիևը սադրանքների է դիմում՝ լայնամասշտաբ պատերազմ հրահրելու նպատակով:

civic.am