Կոմունիկացիաների ապաարգելափակման ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i154334-Կոմունիկացիաների_ապաարգելափակման_ամենաօպտիմալ_ձևը_եռակողմ_աշխատանքային_խումբն_է._Զախարովա
Անդրկովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակման համար ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է՝ երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2021 16:15 Asia/Tehran
  • Կոմունիկացիաների ապաարգելափակման ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է. Զախարովա

Անդրկովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակման համար ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է՝ երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«Այս մեխանիզմի ութ նիստ է կայացել, բոլոր կողմերը բարձր են գնահատել դրա գործունեությունը: Ընդհանուր առմամբ, արդեն եղել են բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք արվել են անմիջապես նիստերի արդյունքներով: Ուստի կարող եք այդ խմբի աշխատանքի մանրամասներին անձամբ ծանոթանալ: Ըստ այդմ, մենք ճիշտ ենք համարում այն հայտարարությունները և քայլերը, որոնք նպաստում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և կոմունիկացիոն ուղիների ապաարգելափակման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը», - ասել է Զախարովան:

armenpress.am