ՄԱԿ. Եմենում իրավիճակը ծանրանում է
Եմենում ՄԱԿ-ի բանագնացը մտահոգություն է հայտնել երկրում տիրող սարսափելի վիճակի կապակցությամբ։
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, մտահոգություն հայտնելով Եմենում պատերազմի սրման և երկրի տնտեսության վրա հակամարտության հետևանքների կապակցությամբ, Հանս Գրանդբերգը կոչ է արել կարգավորել երկրում ստեղծված ճգնաժամը։
Հաղորդման համաձայն, Եմենի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասել է.«Ժամանակն է շարժվել դեպի երկարաժամկետ քաղաքական, տնտեսական և անվտանգության առաջնահերթություններ, որոնք ծառայում են եմենցիների շահերին»:
Եմենի քաղաքական գերագույն խորհրդի նախագահ Մեհդի Ալ-Մեշաթը վերջերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած ուղերձում ասել էր, որ այդ երկրի շրջափակումը միջազգային բոլոր օրենքների և կանոնակարգերի անտեսում է: նա հավելել է, որ դա համարվում է ռազմական հանցագործություն և զանգվածային ցեղասպանություն: Մեհդի Ալ-Մեշաթը նշել է, որ ՄԱԿ-ի կողմից կողմնակալ քաղաքականության որդեգրումը համաշխարհային հանրության շրջանում արժեզրկում է այդ կազմակերպության հեղինակությունը: