ՄԱԿ. Եմենում իրավիճակը ծանրանում է
https://parstoday.ir/hy/news/world-i154358-ՄԱԿ._Եմենում_իրավիճակը_ծանրանում_է
Եմենում ՄԱԿ-ի բանագնացը մտահոգություն է հայտնել երկրում տիրող սարսափելի վիճակի կապակցությամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 29, 2021 11:49 Asia/Tehran
  • ՄԱԿ. Եմենում իրավիճակը ծանրանում է

Եմենում ՄԱԿ-ի բանագնացը մտահոգություն է հայտնել երկրում տիրող սարսափելի վիճակի կապակցությամբ։

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, մտահոգություն հայտնելով Եմենում պատերազմի սրման և երկրի տնտեսության վրա հակամարտության հետևանքների կապակցությամբ, Հանս Գրանդբերգը կոչ է արել կարգավորել երկրում ստեղծված ճգնաժամը։

Հաղորդման համաձայն, Եմենի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասել է.«Ժամանակն է շարժվել դեպի երկարաժամկետ քաղաքական, տնտեսական և անվտանգության առաջնահերթություններ, որոնք ծառայում են եմենցիների շահերին»:

Եմենի քաղաքական գերագույն խորհրդի նախագահ Մեհդի Ալ-Մեշաթը վերջերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած ուղերձում ասել էր, որ այդ երկրի շրջափակումը  միջազգային բոլոր օրենքների և կանոնակարգերի անտեսում է: նա հավելել է, որ դա համարվում է ռազմական հանցագործություն  և  զանգվածային ցեղասպանություն: Մեհդի Ալ-Մեշաթը նշել է, որ ՄԱԿ-ի կողմից կողմնակալ քաղաքականության որդեգրումը համաշխարհային հանրության շրջանում արժեզրկում է այդ կազմակերպության հեղինակությունը: