ՌԴ-ի ու ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նավզել է
ՌԴ-ի ու ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նավզել է: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Անդրադառնալով այ խնդրին, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նավզել է, ՏԱՍՍ գործակալությունը գրել է.«ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը հեռացել է Մոսկվայից և այժմ գտնվում է Վաշինգտոնում»:
Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև դիվանագիտական լարվածությունը գրանցվում է այն դեպքում, երբ վերջերս Կոնգրեսի մի խումբ սենատորներ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղած նամակում վերջինիս կոչ էին արել ԱՄՆ-ից արտաքսել 300 ռուս դիվանագետների:
Ի պատասխան, Մոսկվան նույնպես նախազգուշացրեց, որ այս կարգի քայլի հետևանքը կարող է լինել ՌԴ-ում ԱՄՆ-ի բոլոր դիվանագիտական վայրերի փակումը:
Այն բանից հետո, երբ մայիսին Միացյալ Նահանգները վտարեց 10 ռուս դիվանագետների և պատժամիջոցների 100-ից ավելի փաթեթներից բացի նոր պատժամիջոցներ սահմանեց ՌԴ-ի դեմ, Մոսկվան արտաքսեց 20 ամերիկացի դիվանագետի:
Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում սրվել են այնպիսի հարցերի պատճառով, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի, հատկապես ԱՄՆ-ի ռազմական ազդեցության աճը՝ նույնիսկ Արևելյան Եվրոպայի ու Ռուսաստանի սահմաններում: