Ռուսաստանի ԱԳ նախարարը Հռոմում կհանդիպի Թուրքիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i154466-Ռուսաստանի_ԱԳ_նախարարը_Հռոմում_կհանդիպի_Թուրքիայի_և_Ֆրանսիայի_գործընկերների_հետ
Ռուսաստանի ԱԳ նախարարը Հռոմում կհանդիպի Թուրքիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2021 14:03 Asia/Tehran
  • Ռուսաստանի ԱԳ նախարարը Հռոմում կհանդիպի Թուրքիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ

Ռուսաստանի ԱԳ նախարարը Հռոմում կհանդիպի Թուրքիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպումներ կունենա Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ակնկալվում են նաև Լավրովի հանդիպումները ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դևիդ Բիզլիի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի հետ:

armenpress.am