Ռուսաստանի նավատորմը վերահսկում է Սև ծով մտած ամերիկյան նավի գործողությունները
Հայտնելով, որ ամերիկյան կործանիչը մտել է Սև ծով, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հավելել է.«Ամերիկյան ռազմանավի տեղաշարժերը գտնվում են Ռուսաստանի նավատորմի վերահսկողության տակ»:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտնել է,որ ԱՄՆ բանակի ծովուժին պատկանող USS Porter նավը, որը զինված է թևավոր հրթիռներով, մտել է Սև ծով: Այն գտնվում է Ռուսաստանի նավատորմի հսկողության տակ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած հայտարարության մեջ ասված է.-«Ռուսական նավատորմի ուժերը սկսել են վերահսկել ԱՄՆ ռազմածովային ուժերի հեռակառավարվող հրթիռներ տեղափոխող USS Porter նավի գործողությունները, որը Սև ծով է մտել 2021 թվականի հոկտեմբերի 30-ին» ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անցած շաբաթ ասել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Սև ծովում՝ ելնելով դրա կարևորությունից: