Չի կարելի թույլ տալ ահաբեկիչներին մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i154654-Չի_կարելի_թույլ_տալ_ահաբեկիչներին_մոտենալ_Ռուսաստանի_սահմաններին_Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Մոսկվայի համար կարեւոր է թույլ չտալ Աֆղանստանի հարեւան երկրների ապակայունացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2021 15:04 Asia/Tehran
  • Չի կարելի թույլ տալ ահաբեկիչներին մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Մոսկվայի համար կարեւոր է թույլ չտալ Աֆղանստանի հարեւան երկրների ապակայունացումը:

«Չի կարելի թույլ տալ, որ հարեւան երկրներում տիրող իրավիճակն ապակայունանա, Աֆղանստանից ահաբեկչության եւ թմրանյութերի սպառնալիք ներթափանցի, պետք է ճնշել այդ սպառնալիքները Աֆղանստանի ներսում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանը «չունի սահման Կենտրոնական Ասիայի իր դաշնակիցների հետ», եւ այդ պատճառով գործնականում բոլոր երկրների հետ ունեն առանց վիզայի ռեժիմ։

araratnews.am/