Էրդողանը հայտարարել է, որ Մակրոնի հետ քննարկել է «3+3» հարթակը
https://parstoday.ir/hy/news/world-i154664-Էրդողանը_հայտարարել_է_որ_Մակրոնի_հետ_քննարկել_է_3_3_հարթակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Հարավային Կովկասում «3+3» հարթակի գաղափարը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2021 17:41 Asia/Tehran
  • Էրդողանը հայտարարել է, որ Մակրոնի հետ քննարկել է «3+3» հարթակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Հարավային Կովկասում «3+3» հարթակի գաղափարը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«… Մակրոնը բարձրացրեց իրավիճակը Հարավային Կովկասում։ Մենք ասացինք, որ եղել ենք այնտեղ (Ադրբեջանում - խմբ.) անցած շաբաթ, եւ ներկայումս դրական քայլեր են նախաձեռնվում Հարավային Կովկասում, եւ մեր եղբայր Իլհամ Ալիեւը վճռականորեն ցանկանում է շարունակել այդ դրական քայլերը... Այս հանդիպմանը (Մակրոնի հետ) առաջին պլան մղվեց տարածաշրջանում վեցակողմ հարթակ ստեղծելու հարցը։ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը եւ Հայաստանը, եթե բոլորը համաձայնեն, մենք այստեղ խաղաղության հարթակ կստեղծենք»,- լրագրողներին ասել է Էրդողանը։

news.am