Նոյեմբեր 02, 2021 12:39 Asia/Tehran
  • Էրդողանի տարօրինակ արարքը սիրիացի փախստականների նկատմամբ

Թուրքիայի կառավարությունը, սննդամթերք գնելու անկարողության և տնտեսական խնդիրների պատճառով, երկրից վտարել է այդ խնդրի վերաբերյալ ակցիայի մասնակցած սիրիացի մի շարք փախստականներին:

Երիտասարդ լրագրողների ակումբի փոխանցմամբ, լիրայի արժեքի անկումից հետո սիրիացի որոշ փախստականներ  հայտարարել են, որ չեն կարող իրենց թույլ տալ բանան գնել։

Սիրիացի փախստականներն ակցիան անվանել են «բանան կեր» և սոցիալական ցանցերում տարբեր լուսանկարներ են տարածել՝ դրանց կից գրելով, որ Թուրքիայի տնտեսական ճգնաժամը ողբերգական է :

Հաղորդման համաձայն, սիրիացի փախստականների այս քայլը, որը համացանցում վերածվել է մեծ ակցիայի,  զայրացրել է Թուրքիայի կառավարության պաշտոնյաներին։

Հատկանշական է, որ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ստացել Եվրամիությունից՝ սիրիացի ներգաղթյալներին ու ապաստան հայցողներին իրենց երկրում ընդունելու և եվրոպական երկրներ մեկնելը կանխելու համար։

Պիտակ