Լավրովն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
https://parstoday.ir/hy/news/world-i154762-Լավրովն_ու_Բայրամովը_քննարկել_են_իրավիճակը_հայ_ադրբեջանական_սահմանին
ՌԴ արտաքին գործերի նախարարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ողջ համալիրի քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու կարևորությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2021 15:25 Asia/Tehran
  • Լավրովն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ՌԴ արտաքին գործերի նախարարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ողջ համալիրի քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու կարևորությունը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը երեքշաբթի օրը քննարկել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Տեսակետների ճշգրտում է իրականացվել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Լավրովը շեշտել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ողջ համալիրի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակման կարևորությունը:

armeniasputnik.am