Ամերիկյան վերլուծական կենտրոնն ԱՄՆ-ին հորդորել է չխաբվել Իսրայելին
https://parstoday.ir/hy/news/world-i154780-Ամերիկյան_վերլուծական_կենտրոնն_ԱՄՆ_ին_հորդորել_է_չխաբվել_Իսրայելին
Ամերիկյան վերլուծական կենտրոնը, մի հոդվածում Վաշինգտոնի պաշտոնյաներին հորդորել է չխաբվել Իրանի վերաբերյալ Իսրայելի ռեժիմի հռետորաբանությանը և չմտնել ռեժիմի վտանգավոր խաղերի մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 05:21 Asia/Tehran
  • Ամերիկյան վերլուծական կենտրոնն ԱՄՆ-ին հորդորել է չխաբվել Իսրայելին

Ամերիկյան վերլուծական կենտրոնը, մի հոդվածում Վաշինգտոնի պաշտոնյաներին հորդորել է չխաբվել Իրանի վերաբերյալ Իսրայելի ռեժիմի հռետորաբանությանը և չմտնել ռեժիմի վտանգավոր խաղերի մեջ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամն համաձայն, Քուինսի ինստիտուտի անդամ Փոլ Փիլարը գրել է.  «Իրան ներխուժելու Իսրայելի մշտական ​​սպառնալիքը սպառնալիք է՝ ուղղված  ԱՄՆ-ի շահերին»: Նա  նշել է, որ Իսրայելի սկսած  խաղի նպատակները ոչ միայն չեն բխում Միացյալ Նահանգների շահերից, այլև հակասում են դրանց, նույնիսկ եթե խաղը սկսողն  իրեն ներկայացնում է որպես Վաշինգտոնի դաշնակից:

«Միացյալ Նահանգները չպետք է թույլ տա Իսրայելին կամ որևէ այլ կողմի՝  խաթարել իր դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են Իրանի կամ որևէ այլ երկրի հետ լարվածության թուլացմանը», - ասել է նա

Հեղինակը հավելում է, Իրանի և Սաուդյան Արաբիայի ղեկավարները, որոնք Պարսից ծոցի տերություններ են, հասկացել են, որ իրենց բարեկեցությունը կախված է տարածաշրջանի կայունությունից և նորմալ հարաբերություններից և ոչ թե լարվածությունից ու պատերազմի սպառնալիքից, իսկ ավելի վաղ, Թեհրանը ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության իր նախաձեռնությունը։