Ամերիկյան վերլուծական կենտրոնն ԱՄՆ-ին հորդորել է չխաբվել Իսրայելին
Ամերիկյան վերլուծական կենտրոնը, մի հոդվածում Վաշինգտոնի պաշտոնյաներին հորդորել է չխաբվել Իրանի վերաբերյալ Իսրայելի ռեժիմի հռետորաբանությանը և չմտնել ռեժիմի վտանգավոր խաղերի մեջ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամն համաձայն, Քուինսի ինստիտուտի անդամ Փոլ Փիլարը գրել է. «Իրան ներխուժելու Իսրայելի մշտական սպառնալիքը սպառնալիք է՝ ուղղված ԱՄՆ-ի շահերին»: Նա նշել է, որ Իսրայելի սկսած խաղի նպատակները ոչ միայն չեն բխում Միացյալ Նահանգների շահերից, այլև հակասում են դրանց, նույնիսկ եթե խաղը սկսողն իրեն ներկայացնում է որպես Վաշինգտոնի դաշնակից:
«Միացյալ Նահանգները չպետք է թույլ տա Իսրայելին կամ որևէ այլ կողմի՝ խաթարել իր դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են Իրանի կամ որևէ այլ երկրի հետ լարվածության թուլացմանը», - ասել է նա
Հեղինակը հավելում է, Իրանի և Սաուդյան Արաբիայի ղեկավարները, որոնք Պարսից ծոցի տերություններ են, հասկացել են, որ իրենց բարեկեցությունը կախված է տարածաշրջանի կայունությունից և նորմալ հարաբերություններից և ոչ թե լարվածությունից ու պատերազմի սպառնալիքից, իսկ ավելի վաղ, Թեհրանը ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության իր նախաձեռնությունը։