Թուրքիայում խոշոր ռազմածովային զորավարժություններ են անցկացվում․ մասնակցում են ադրբեջանցի զինծառայողներ
https://parstoday.ir/hy/news/world-i154848-Թուրքիայում_խոշոր_ռազմածովային_զորավարժություններ_են_անցկացվում_մասնակցում_են_ադրբեջանցի_զինծառայողներ
Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում «Doğu Akdeniz-2021 Davet Tatbikatı» ռազմածովային զորավարժությունների մեկնարկի մասին, որին մասնակցում են 10 երկրների 35 նավեր եւ 5000 անձնակազմ, հայտնում է TRT Haber-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 12:25 Asia/Tehran
  • Թուրքիայում խոշոր ռազմածովային զորավարժություններ են անցկացվում․ մասնակցում են ադրբեջանցի զինծառայողներ

Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում «Doğu Akdeniz-2021 Davet Tatbikatı» ռազմածովային զորավարժությունների մեկնարկի մասին, որին մասնակցում են 10 երկրների 35 նավեր եւ 5000 անձնակազմ, հայտնում է TRT Haber-ը։

Ճեպազրույցի ժամանակ փոխգնդապետ Ջունեյթ Թալայմանն ասել է, որ զորավարժությունների հիմնական նպատակը Թուրքիայի ռազմածովային ուժերի մարտունակության, ինչպես նաեւ պարեկային ինքնաթիռների, ուղղաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի մոնիթորինգն է։

Նա նշել է, որ զորավարժություններին մասնակցում են նաեւ Ադրբեջանի ռազմածովային ուժերի զինծառայողները։ Ճեպազրույցին մասնակցել են ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Էրջյումենթ Թաթլիօղլուն, զորավարժություններին մասնակցող երկրների դիտորդներ, նավերի հրամանատարներ եւ զինվորականներ։

yerevan-times.com