Բրիտանիան կավելացնի զորախումբը Իրաքում
https://parstoday.ir/hy/news/world-i15496-Բրիտանիան_կավելացնի_զորախումբը_Իրաքում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է լրացուցիչ զորք ուղարկել Իրաք՝ ԴԱԻՇ-ի դեմ ակտիվ պայքարը շարունակելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2016 15:52 Asia/Tehran
  • Բրիտանիան կավելացնի զորախումբը Իրաքում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է լրացուցիչ զորք ուղարկել Իրաք՝ ԴԱԻՇ-ի դեմ ակտիվ պայքարը շարունակելու համար:

The Mirror-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Մաշյքլ Ֆելոնը Գերմանիայում գործընկերների հետ հանդիպմանը:

Ֆելոնը հայտարարել է, որ նաև ռազմամթերք կուղարկվի փեշմերգի մարտիկներին՝ քուրդ ռազմականացված միավորմանը:

«Ժամանակն է ամրապնդելու վեջին հաջողությունը, մենք ուժեղացված մտածում ենք՝ է՞լ ինչ կարող ենք անել»,- նշել է նախարարը:

Պարբերականը նշում է, որ կոալիցիայի օդային հարվածներն արդեն օգնել են Սիրիայում Իրաքում գրոհայինների ուժերը կրճատել մինչև ամենացածր մակարդակ վերջին 2 տարում: