Թուրքիայի նախկին վարչապետը նույնպես խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին
Նոյեմբեր 04, 2021 14:52 Asia/Tehran
Զանգեզուրի միջանցքն օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին: Ինչպես հայտնում է Trend-ը, այս մասին նախկին վարչապետ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին խոսնակ, պատգամավոր Բինալի Յըլդըրըմը լրագրողներին ասել է «Աշխարհը COVID-19-ից հետո» Բաքվի VIII գլոբալ ֆորումի շրջանակներում:
Նրա խոսքով` «Զանգեզուրի միջանցքի» բացումը նպաստում է տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ կապերի ընդլայնմանը։
«Զանգեզուրի միջանցք» նշանակում է ճանապարհ Հայաստանի տարածքով։ Պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ պատրաստ է քննարկել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, սակայն խոսքը «միջանցքների» մասին չէ։
news.am
Պիտակ