Չինաստանը դատապարտել է Պեկինի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/world-i155130-Չինաստանը_դատապարտել_է_Պեկինի_միջուկային_ծրագրի_վերաբերյալ_ԱՄՆ_ի_հայտարարությունները
Պեկինը հերքել է Պենտագոնի այն պնդումը, թե Չինաստանն ընդլայնել է իր միջուկային զինանոցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2021 07:42 Asia/Tehran
  • Չինաստանը դատապարտել է Պեկինի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները

Պեկինը հերքել է Պենտագոնի այն պնդումը, թե Չինաստանն ընդլայնել է իր միջուկային զինանոցը։

«Սպուտնիկ» լրատվական գործակալության ոխանցմամբ՝ Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ  Վու Քիանն ասել է.«Պեկինը միայն պաշտպանական քաղաքականություն է վարում, որը երաշխավորում է Չինաստանի տարածքային ամբողջականության պահպանումը»։

«Մեր նպատակը տարածաշրջանը ապակայունացնելը կամ որևէ երկրի սպառնալը չէ, մինչդեռ ԱՄՆ-ն սպառնում է համաշխարհային խաղաղությանը և անվտանգությանը՝ ընդլայնելով իր միջուկային զինանոցը, կիբեր գործողություններով և սպառազինության գործարքներից դուրս գալով»,- ասել է նա:

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նույնպես մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ում միջուկային զենքի կիրառման շուրջ առկա երկիմաստ իրավիճակի կապակցությամբ։ Ավելի վաղ, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Չինաստանը սպառնում է ԱՄՆ-ի  անվտանգությունը՝ քանի որ ձեռք է բերել բալիստիկ հրթիռների առաջադեմ տեխնոլոգիաներ։