Թուրքիայում կտրուկ աճել են էներգակիրների գները
Ցուրտ եղանակին ընդառաջ վառելիքի թանկացումն անհանգստացրել է Թուրքիայի ժողովրդին։
Թասնիմ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում գազամատակարարման ծախսը կազմում է տնային տնտեսությունների եկամտի ավելի քան 10 տոկոսը։
Թուրքիայում էներգակիրների, հատկապես գազի հաճախակի թանկացումները և լիրայի՝ ազգային արժույթի արժեզրկումը, միլիոնավոր մարդկանց համար դժվարություններ է առաջացրել:
Վերջին երկու տարում Եվրոպա մայրցամաքում գազի և էլեկտրաէներգիայի գների ամենամեծ աճը գրանցվել է Թուրքիայում, որն աղյուսակը գլխավորել է 47 տոկոս թանկացումով։ Ցուցակում Թուրքիային հաջորդում են Լեհաստանը (22 տոկոս) և Ուկրաինան (21 տոկոս)։
Առևտրային և արդյունաբերական ոլորտների համար գազի գինը թանկացել է 55 տոկոսով։
Վերջին տարիներին Թուրքիայում լիրայի արժեզրկումը, գործազրկությունն ու գնաճը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչող քննադատությունների պատճառ են դարձել: