Ռուսաստանը պատրաստ է աջակցելու հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ բանակցությունների մեկնարկին
https://parstoday.ir/hy/news/world-i155166-Ռուսաստանը_պատրաստ_է_աջակցելու_հայ_ադրբեջանական_սահմանի_վերաբերյալ_բանակցությունների_մեկնարկին
Ռուսաստանը պատրաստ է աջակցելու հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2021 14:15 Asia/Tehran
  • Ռուսաստանը պատրաստ է աջակցելու հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ բանակցությունների մեկնարկին

Ռուսաստանը պատրաստ է աջակցելու հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար:

Այդ մասին ասված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:«2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունում արձանագրվել է կարևոր դրույթ՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակում։ Մենք կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է, որին պետք է հաջորդի սահմանագծումը։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն ցուցաբերելու, կողմերի խնդրանքով տրամադրելու անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, կիսելու սահմանազատման իր հարուստ փորձն այլ երկրների հետ»,- նշված է հայտարարության մեջ:Նշվում է, որ ռուս սահմանապահները ներկա են սահմանի ամենախնդրահարույց հատվածներում՝ կանխելու և ճնշելու կոնֆլիկտային իրավիճակները և կարգավորելու միջադեպերը:

Շուրջօրյա ռեժիմով կազմակերպվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանային գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը՝ համապատասխան տեղեկատվության փոխադարձ փոխանակման ուղղությամբ:

araratnews.am