Ռուսաստանում ստեղծել են արձակվող թեւերով ինտելեկտուալ անօդաչու ռազմամթերք
https://parstoday.ir/hy/news/world-i155218-Ռուսաստանում_ստեղծել_են_արձակվող_թեւերով_ինտելեկտուալ_անօդաչու_ռազմամթերք
Ռուսական դաշնային միջուկային կենտրոնը՝ Ե.Ի.Զաբաբախինի անվան տեխնիկական ֆիզիկայի համառուսական գիտահետազոտական ինստիտուտը, պատենտավորել է բարձր մանեւվրայնությամբ թռչող սարք: Այդ մասին ասվում է հայտնագործության պատենտի, որը տարածել է Արդյունաբերական սեփականության դաշնային ինստիտուտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2021 11:04 Asia/Tehran
  • Ռուսաստանում ստեղծել են արձակվող թեւերով ինտելեկտուալ անօդաչու ռազմամթերք

Ռուսական դաշնային միջուկային կենտրոնը՝ Ե.Ի.Զաբաբախինի անվան տեխնիկական ֆիզիկայի համառուսական գիտահետազոտական ինստիտուտը, պատենտավորել է բարձր մանեւվրայնությամբ թռչող սարք: Այդ մասին ասվում է հայտնագործության պատենտի, որը տարածել է Արդյունաբերական սեփականության դաշնային ինստիտուտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հայտնագործությունը դասվում է ավիաշինության ոլորտին, մասնավորապես, ինտելեկտուալ օդային ռազմամթերքի կառուցմանը»,-ասվում է փաստաթղթի մեջ:

Պատենտում նշվում է, որ տեխնիկական արդյունքը կայանում է հորիզոնական հարթությունում բարձր մանեւվրայնության եւ մակերեսը կորացնելով թռիչքն ապահովելու հնարավորության մեջ: Սարքի կորպուսը կատարված  ինտեգրալ օդադինամիկ սխեմայով, իսկ վերջնամասում տեղադրված է շարժիչ, դիմային հատվածում՝ կառավարվող դիմային ուղղահայաց փետրավորում, իսկ կորպուսի մակերեսին տեղադրված են ուղղահայաց կիլեր, հետին մակերեսին՝ էլեվոններ:

«Թռչող սարքը համալրված է հավելյալ թեւերով չափազանց փոքր արագությամբ թռիչքն ապահովելու նպատակով: Իսկ չափազանաց մեծ արագությամբ թռիչքի համար հավելյալ հրթիռներն ունեն թռիչքի ժամանակ արձակվելու եւ ընկնելու հնարավորություն»,-ասվում է պատենտում:

Սարքի արձակումը կատարվում է կատապուլտի միջոցով: Ի սկզբանե հավելյալ հրթիռները տեղադրված են անօդաչուի կորպուսի ներսում, իսկ առաջադրանքը կատարելու ընթացքում դրանք առաջ են քաշվում ու ֆիքսվում են: Թռչող սարքը կարող է իրականացնել նպատակի որոնումը վիդեոմոդուլների օգնությամբ:

news.am