Ռուսական բանակի օդաչուների ավելի քան 90 տոկոսն ունի մարտական փորձ. Շոյգու
https://parstoday.ir/hy/news/world-i155238-Ռուսական_բանակի_օդաչուների_ավելի_քան_90_տոկոսն_ունի_մարտական_փորձ._Շոյգու
Ռազմական օդաչուների ավելի քան 90 տոկոսն ունի մարտական փորձ, մի քանիսը կատարել են 400 մարտական թռիչքներ: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն «Ռոսսիա-1»-ի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2021 13:55 Asia/Tehran
  • Ռուսական բանակի օդաչուների ավելի քան 90 տոկոսն ունի մարտական փորձ. Շոյգու

Ռազմական օդաչուների ավելի քան 90 տոկոսն ունի մարտական փորձ, մի քանիսը կատարել են 400 մարտական թռիչքներ: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն «Ռոսսիա-1»-ի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ՊՆ ղեկավարն ընդգծել է, որ ռուսական բանակն այժմ ունի շատ բարձր մարտական ոգի: «Մեր օդաչուների ավելի քան իննսուն տոկոսն ունի մարտական փորձ՝ ինչ-որ մեկը՝ հարյուր, ինչ-որ մեկը՝ չորս հարյուր մարտական թռիչք. դա, իհարկե, բոլորովին այլ բանակ է»,-ասել է Շոյգուն «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի եթերում:

ՊՆ խոսքով՝ գրեթե բոլոր օղակների հրամանատարները, գնդերի հրամանատարները, բրիգադների, դիվիզիաների հրամանատարների, շտաբերի պետերը, ընդհուպ մինչեւ գումարտակների հրամանատարներն անցել են սիրիական գործողություններով:

Նախարարը նաեւ պատմել է պլանավորման անհրաժեշտության մասին, թե որ զենքը կշահագործվի ապագայում, ինչ թվով կուրսանտներ պետք է ընդունվեն բարձրագույն ուսումնական հաստատություններ այդ զենքը շահագործելու համար: «Եթե յոթ տարի առաջ մենք ունեինք թռիչքային անձնակազմի պակաս շուրջ 1400 օդաչուի չափով, ապա այսօր, իհրկե, ե՛ւ բանակն է բոլորովին այլ, ե՛ւ արդյունաբերությունն է փոխվել»,-ասել է նա:

Շոյգուն պարզաբանել է, որ դա պլանային կայուն աշխատանքի արդյունք է, որը կատարվում է նախագահական ռազմական նիստերի ժամանակ վերջին տարիներին:

news.am