Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է Իրանի հետ սահմանային գոտի
https://parstoday.ir/hy/news/world-i155256-Թուրքիայի_պաշտպանության_նախարարն_այցելել_է_Իրանի_հետ_սահմանային_գոտի
Թուրքիայի պաշտպանության նախարարն ու թուրքական բանակի շտաբի պետն այսօր այցելել են Իրանի հետ սահմանային գոտի՝ նպատակ ունենալով ուսումնասիրել անօրինական ներգաղթյալների դեմ պայքարին ուղղված քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2021 14:52 Asia/Tehran
  • Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է Իրանի հետ սահմանային գոտի

Թուրքիայի պաշտպանության նախարարն ու թուրքական բանակի շտաբի պետն այսօր այցելել են Իրանի հետ սահմանային գոտի՝ նպատակ ունենալով ուսումնասիրել անօրինական ներգաղթյալների դեմ պայքարին ուղղված քայլերը:

Մեհր լրատվական  գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Աքարը և այդ երկրի բանակի շտաբի պետ Յաշար Գյուլերն այսօր այցելելով Վան նահանգ, նաև այցելել են  Իրանի սահման:

Այցի ընթացքում Խուլուսի Աքարին և թուրքական բանակի շտաբի պետին ուղեկցել են նաև Թուրքիայի ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի հրամանատարները։