Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ելույթ ունենալ ԱԽՏԽ-ի առցանց գագաթնաժողովի ժամանակ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի ԱԽՏԽ (Ասիական եւ խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի) առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա տեսակապի միջոցով գալիք ուրբաթ՝ նոյեմբերի 12-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիրտի Պեսկովին:
ԱԽՏԽ-ի կայքում հաղորդվում է, որ առաջնորդների հանդիպումը կկայանա Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի նախագահության ներքո: Այս տարի ավելի վաղ՝ հուլիսի 16-ին տեսահամաժողովի ձեւաչափով կայացել է ԱԽՏԽ առաջնորդների արտահերթ հանդիպումը, որը նվիրված էր կորոնավիրուսի դեմ պայքարին ու համավարակի հետեւանքների հաղթահարմանը:
ԱԽՏԽ-ի կազմում 19 երկրներ են, որոնցից 12-ը հիմնադիր պետություններն են՝ Ավստրալիան, Բրունեան, Ինդոնեզիան, Կանադան, Մալազիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ն, Թաիլանդը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան ու Ճապոնիան, ինչպես նաեւ ՉԺՀ-ն (1990 թվականից ի վեր), Մեքսիկան եւ Պապուա-Նոր Գվինեան (1993), Չիլին (1994), Ռուսաստանը, Վիետնամն ու Պերուն (1998): 1991 թվականին ԱԽՏԽ-ին նաեւ միացել են երկու չինական տարածքները՝ Հոնկոնգն ու Թայվանը: Հաշվի առնելով միության կազմի առանձնահատկությունը, որը ներառում է ոչ միայն պետություններ, այլ նաեւ տարածքներ, ԱԽՏԽ մասնակիցներին ընդունված է նշել «տնտեսություն» եզրույթով:
news.am