Մամուլի տեսություն 06-05-2016
Ճապոնիայի վարչապետը հանդես է եկել ԵՄ-ում Բրիտանիայի ներկայության շարունակման ցանկությամբ
«Ղոդս»
Ճապոնիայի վարչապետը հանդես է եկել ԵՄ-ում Բրիտանիայի ներկայության շարունակման ցանկությամբ
Լոնդոնում Բրիտանիայի վարչապետ ՝ Դեյվիդ Քամերոնի հետ հրավիրված մամլո համատեղ ասուլիսի ժամանակ , Ճապոնիայի վարչապետ ՝ Շինզո Աբեն , ԵՄ-ի կազմից այդ երկրի դուրս գալը համարել է արտասահմանյան ներդրումներին դեմ ուղղված սպառնալիք և բրիտանացիներին կոչ է արել քվեարկել միության կազմում իրենց երկրի մնալու օգտին :
«Ղոդս» կայքի վերլուծաբանի գրությամբ , Ճապոնիայի վարչապետը նշել է , որ Եվրամիությունում Բրիտանիայի անդամակցությունը շահեկան է ճապոնացի ներդրողների համար : Շինզո Աբեի խոսքերով , ճապոնական ընկերությունները Բրիտանիայում են ներդրումներ կատարում , քանի որ այդ երկիրը համարվում է Եվրամիության մայրուղին :
Ճապոնիայի վարչապետի խոսքերով , ներկայիս Բրիտանիայում աշխատում են շուրջ հազար ճապոնացի առևտրականներ ՝ 140 հազար հոգու համար աշխատատեղեր ապահովելով :
Վերջերս ԱՄՆ նախագահ ՝ Բարաք Օբաման ևս նույն կարծիքն էր հայտնել Եվրամիության կազմում Բրիտանիայի մնալու մասին :
«Ջավան» օրաթերթ
Խաբեությունը համարվում է ԱՄՆ նախագահական ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը
ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուները դիմում են միջազգային հանրության նաև երկրի հասարակական կարծիքին խաբելու միջոցներին :
«Ջավան» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Փորձագետների համոզմամբ Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածու ՝ Դոնալդ Թրամփի ունեցած հաջողությունը նրա խաբեկան քաղաքականության հետևանք են գնահատում» :
Ամերիկյան ժողովրդավարության նորմերի համաձայն , հնարավոր է Թրամփի նման անհատի համար մեծաթիվ ձայներ հավաքել : Նա կարող է սկանդալային քայլերի դիմելով և քարոզչությունների միջոցով , գրավել երկրի հասարակական կարծիքի ուշադրությունը :
Հոդվածագրի կարծիքով , Հանրապետական կուսակցության ղեկավարները ցանկություն չունեն , որ Թրամփը լինի կուսակցության թեկնածուն , իսկ մյուս կողմից ամերիացի միլիարդատերը նրանց մեղադրում է իր հարցում խափանարար քայլերի մեջ : Ինդիանա նահանգից Թրափի մրցակից ՝ Թեդ Քրուզիը հրաժարվեց ընտրապայքարից և այդպիսով Դոնալդ Թրամփին առաջ գնալու հնարավորություն ընձեռվեց :
«Ռեսալաթ» օրաթերթ
Համատարած բողոքի ակցիաներ Եվրոպայում
Եվրոպայում համընդհանուր բողոքի ակցիաները տարածվում են բանվորական ու արհմիությունների մասշտաբով :
«Ռեսալաթ» օրաթերթի վերլուծաբանի գրությամբ , աշխատանքի ու աշխատավորների օրվա բողոքները եվրոպական շատ քաղաքներում ավարտվել են ոստիկանության հետ բախումներով ու բռնություններով : Եվրոպայում տնտեսական կառուցվածքի դեմ դժգոհությունները գնալով ծավալվում են : Բողոքի ակցիաներ են իրականացվում կապիտալիստական կարգերում առկա խտրականությունների ու անհավասարությունների դեմ :
2016 թվականի մայիսմեկյան ցույցերի ընթացքում բողոքի երթ է տեղի ունեցել հակաճգնաժամային քաղաքականության դեմ :
galatv.am
«Իսլամական պետությունը» Սիրիայում եւ Իրաքում քիմիական զենք է արտադրում
«Քրդական ստորաբաժանումները, որոնք մարտնչում են «Իսլամական պետության» դեմ, դիմել են ԱՄՆ-ին՝ իրենց հակագազերով ապահովելու խնդրանքով: Դա այն փաստի վկայությունն է, որ քիմիական զենք է կիրառվում»,- գրում է Պիեռ Իովան Le Figaro թերթում:
«Քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպությունից հայտարարել են, որ «Իսլամական պետությունը» զբաղված է Սիրիայում եւ Իրաքում քիմիական զենքի արտադրությամբ: Նրանք տիրապետում են բոլոր տեխնոլոգիաներին, անգամ կան տեղեկություններ, որ նրանք արդեն իսկ կիրառել են այդ մահաբեր զենքը: Հաղորդվում է, որ ընդդեմ քրդերի քիմիական հարձակում է իրականացվել Իրաքի Թազայի քաղաքում, ինչի հետեւանքով եղել են բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ»,-գրում է լրագրողը:
«Ընթացիկ տարվա փետրվարին ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը հայտարարել էր, որ գրոհայիններն իրենց ձեռքի տակ ունեն քիմիական նյութերի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ»:
«Ֆրանսիացի քաղաքագետ Միրիամ Բենրադի խոսքերով, Սադամ Հուսեյնի բազմաթիվ համակիրներ անցել են «Իսլամական պետության» կողմը եւ փոխել իրենց գաղափարախոսությունը: Այդ նախագիծը նրանց համար ավելի գրավիչ էր, քան Իրաքի ազգային վերածնունդը: Հաշվի առնելով այդ ամենը, Բենրադը կարծում է, որ «Իսլամական պետությանը» հնարավոր չի լինի արագ ոչնչացնել»:
«Այն, ինչ ներկայացվում է որպես բացարձակ հաղթանակ, մթագնում են ահաբեկչությունները եւ բռնությունները: Եթե անգամ հաղթանակ տարվի «Իսլամական պետության» նկատմամբ, դա չի նշանակի, որ Սիրիայում եւ Իրաքում կավարտվեն ռազմական գործողությունները: Որպեսզի թշնամուն հաղթես, արմատախիլ անելը բավարար չէ, անհրաժեշտ է փոխել հիմքը, որի վրա այն ծաղկում է»,-գրում է Le Figaro-ի հոդվածագիրը:
Աղբյուր՝ Le Figaro
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
galatv.am
«Թրամփի էֆեկտը». կործանիչ հարված ամերիկյան քաղաքական համակարգին
«Հանրապետական կուսակցության կողմից Դոնալդ Թրամփին որպես ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրումը կործանիչ հարված էր ամերիկյան քաղաքական համակարգին եւ ժողովրդավարությանն ընդհանրապես»,-գրում է հրապարակախոս Էնն Էփլբաումը The Washington Post հանդեսում:
«Ժողովրդավարությունն օգնեց հենց Թրամփին. նա չէր դառնա այդ կուսակցության թեկնածու, եթե քաղաքական ձեռնածությամբ զբաղվեին կուսակցությունների ղեկավարները կամ մեծահարուստ հովանավորները: Բայց Թրամփի «թռիչքը» հաջող կերպով տեղավորվում է Չինաստանի, Ռուսաստանի եւ գերակա ավտորիտարիզմի հենքի վրա կառուցված այլ երկրների տեսություններում: Այսպես, պաշտոնական Պեկինը պնդում է, որ չինական համակարգը ճանապարհ է հարթում առավել բանիմաց առաջնորդների համար եւ նվազեցնում է անկայունության վտանգը: Թրամփն ամրապնդեց այդ ռեժիմի այն դիրքորոշումը, որ Չինաստանի համար ժողովրդավարությունը չափազանց ռիսկային է»:
«Նախկինում բարդ էր ԱՄՆ-ի քաղաքական համակարգի վիճարկումը, քանի որ անգամ վատթարագույն ընտրությունների ժամանակ մեզ մոտ հաղթել են հետեւողական աշխարհայացքով եւ քաղաքական փորձառությամբ մարդիկ: Իսկ այժմ, այդ նույն համակարգը թվում է ոչ միայն արատավորված, այլեւ ծիծաղաշարժ: Եվ սա միայն սկիզբն է: »,- եզրափակում է հոդվածագիրը:
Աղբյուր՝ The Washington Post
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան