Ռուսաստանի եւ Իրաքի ԱԳՆ-ի ներկայացուցիչները քննարկել են երկրների միջեւ հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/world-i155354-Ռուսաստանի_եւ_Իրաքի_ԱԳՆ_ի_ներկայացուցիչները_քննարկել_են_երկրների_միջեւ_հարաբերությունները
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարարության ղեկավար Ֆուադ Հուսեյնի հետ կայացած հեռախոսազրույցում քննարկել Է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազըմի դեմ կատարված մահափորձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2021 14:14 Asia/Tehran
  • Ռուսաստանի եւ Իրաքի ԱԳՆ-ի ներկայացուցիչները քննարկել են երկրների միջեւ հարաբերությունները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարարության ղեկավար Ֆուադ Հուսեյնի հետ կայացած հեռախոսազրույցում քննարկել Է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազըմի դեմ կատարված մահափորձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

«Զրույցի ընթացքում Ֆուադ Հուսեյնը խոսել Է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազըմի դեմ կատարված մահափորձի մասին, որն իրականացվել Է անօդաչու թռչող սարքից նրա նստավայրի ուղղությամբ կատարված հարվածների միջոցով, որը գտնվում Է Բաղդադի «կանաչ գոտում»,-ասվում Է ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված մեկնաբանության մեջ:

Նշվում Է, որ ռուսաստանյան կողմի հետ խոսակցության ընթացքում հաստատվել Է Իրաքի ղեկավարության եւ ժողովրդի հետ համերաշխությունը ահաբեկչության դեմ մղվող պայքարում, նշվել Է Իրաքի հասարակության համախմբման կարեւորությունը երկրում իրադրության ապակայունացման ցանկացած փորձին դիմակայելու գործում:

«Նաեւ արծարծվել են մի շարք հրատապ հարցեր, որոնք դրված են առեւտրի, տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերի ռուս-իրաքյան հանձնաժողովի օրակարգում, որի իրաքյան մասը գլխավորում Է Ֆ.Հուսեյնը»,-հավելել են ՌԴ ԱԳ նախարարությունում: ԶԼՄ-ները լույս նոյեմբերի 7-ի գիշերը հաղորդել են, որ Բաղդադում Իրանի վարչապետ Մուստաֆա ալ Քազըմը գնդակոծության Է ենթարկվել անօդաչուից:

INA տեղական գործակալությունը, վկայակոչելով Իրաքի անվտանգության մարմիններին, ավելի ուշ հայտարարել Է, որ վարչապետը չի տուժել մահափորձ կատարելիս: Մուստաֆա ալ Քազըմն ինքը Twitter-ում հաստատել Է, որ իր հետ ամեն բան կարգին Է: Դրա հետ մեկտեղ, Shafaq գործակալության տվյալներով, տուժել են վարչապետի երեք թիկնապահները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am