ԱՄՆ զինված ուժերը Արևմտյան Ասիայի տարածաշրջանի աղտոտման հիմնական աղբյուրն են
https://parstoday.ir/hy/news/world-i155376-ԱՄՆ_զինված_ուժերը_Արևմտյան_Ասիայի_տարածաշրջանի_աղտոտման_հիմնական_աղբյուրն_են
Գլազգոյում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին զուգահեռ, հետազոտողները հայտարարել են, որ ԱՄՆ զինված ուժերը Արևմտյան Ասիայի տարածաշրջանի աղտոտման հիմնական աղբյուրն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2021 04:49 Asia/Tehran
  • ԱՄՆ զինված ուժերը Արևմտյան Ասիայի տարածաշրջանի աղտոտման հիմնական աղբյուրն են

Գլազգոյում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին զուգահեռ, հետազոտողները հայտարարել են, որ ԱՄՆ զինված ուժերը Արևմտյան Ասիայի տարածաշրջանի աղտոտման հիմնական աղբյուրն են:

ԻՌՆԱ-ն հղում անելով  Middle East Eye պարբերականին, հաղորդում է. «Կլիմայի պաշտպանության ոլորտի  հետազոտողները և ակտիվիստները կարծում են, որ միայն 2017 թվականին ԱՄՆ զինվորականները օրական միջինը 269230 բարել նավթ են գնել, իսկ նույն ժամանակահատվածում մթնոլորտ է արտանետվել ավելի քան 25 միլիոն տոննա ածխաթթու գազ»։

Բրաունի համալսարանի War Cost Project հետազոտական կենտրոնի գնահատականներով,  2001-2017 թվականներին ԱՄՆ-ի բանակի գործողությունների արդյունքում, մթնոլորտ է արտանետվել մոտ 1,2 միլիարդ տոննա ածխաթթու գազ, որից 400 միլիոն տոննան արտանետվել է 2001թ սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Աֆղանստանում, Իրաքում, Պակիստանում ու Սիրիայում բռնկված պատերազմների հետևանքով: 

Հոկտեմբերի 31-ին Շոտլանդիայի Գլազգոյ քաղաքում մեկնարկեց ՄԱԿ-ի 26-րդ կլիմայական գագաթնաժողովը, որին ներկա էին 200 երկրների հազարավոր առաջնորդներ և ներկայացուցիչներ: