Գլոբալ տաքացման պատճառով Արկտիկան փոխում է գույնը. գիտնականներ
https://parstoday.ir/hy/news/world-i15556-Գլոբալ_տաքացման_պատճառով_Արկտիկան_փոխում_է_գույնը._գիտնականներ
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 5 տարում Արկտիկայում զգալիորեն կրճատվել է ամառային բուսականության ծավալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2016 08:52 Asia/Tehran
  • Գլոբալ տաքացման պատճառով Արկտիկան փոխում է գույնը. գիտնականներ

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 5 տարում Արկտիկայում զգալիորեն կրճատվել է ամառային բուսականության ծավալը:

Ինչպես վկայում են արբանյակային լուսանկարները, բուսական ծածկույթի գույնը ամռանը կանաչից փոխվում է դարչնագույնի ու մոխրագույնի:

ԱՄՆ օվկիանոսային ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության հաղորդմամբ՝ այդ ֆենոմենը կարելի է բացատրել Երկրի կլիմայի գլոբալ տաքացմամբ:

Վերջին տարիներին Արկտիկայում բուսականությունը դարձել է գերազանցապես դարչնագույն: Գարնանը հայտնվող տերևների քանակն էականորեն կրճատվել է վերջին տարիների համեմատ:

Ընդգծվում է, որ վերջին 30 տարում արկտիկյան կլիմայի ջերմացումը հանգեցրել է Կանադայի, Նորվեգիայի ու Ռուսաստանի բևեռային շրջաններում, ինչպես նաև Գրենլանդիա կղզում կանաչ բուսականության էական աճին, ինչն էլ առաջացրել է «կանաչ Արկտիկա» հասկացությունը: Վերջին տարիներին նույն շրջաններում նկատվում է հակառակ միտում: