Ժամանակն է «3+3» ձևաչափի ծրագրերը գործնական դաշտ տեղափոխել. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i155564-Ժամանակն_է_3_3_ձևաչափի_ծրագրերը_գործնական_դաշտ_տեղափոխել._Զախարովա
Մոսկվայում կարծում են, որ «3+3» ձևաչափը համապատասխանում է բոլոր երկրների հետաքրքրություններին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2021 15:02 Asia/Tehran
  • Ժամանակն է «3+3» ձևաչափի ծրագրերը գործնական դաշտ տեղափոխել. Զախարովա

Մոսկվայում կարծում են, որ «3+3» ձևաչափը համապատասխանում է բոլոր երկրների հետաքրքրություններին։

Ռուսաստանը հավանություն է տվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի ստեղծմանը և կարծում է, որ ժամանակն է գործնական դաշտ տեղափոխել դրա առնչությամբ ծրագրերը։

Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

« «3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին` հենց սրանից էլ ելնում ենք մենք»,–ասել է Զախարովան:

Մեկնաբանելով Վրաստանի դիրքորոշումն այս ձևաչափի առնչությամբ՝ Զախարովան նշել է, որ Թբիլիսիից լսում են հակասական հայտարարություններ այդ խորհրդատվական մեխանիզմին մասնակցելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ դա ինքնիշխան երկրի դիրքորոշումն է։

Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է «3+3» համագործակցության ձևաչափը: Նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանային փոխգործակցության մեխանիզմի ստեղծում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ:

armeniasputnik.am