Իլհան Օմար.Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն հանընդունելի է
https://parstoday.ir/hy/news/world-i155596-Իլհան_Օմար.Սաուդյան_Արաբիային_զենքի_վաճառքն_հանընդունելի_է
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մուսուլման անդամը, եմենցիների սպանության պատճառով, անընդունելի է համարել Վաշինգտոնի կողմից Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 11, 2021 12:22 Asia/Tehran
  • Իլհան Օմար.Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն  հանընդունելի է

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մուսուլման անդամը, եմենցիների սպանության պատճառով, անընդունելի է համարել Վաշինգտոնի կողմից Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ Իլհան Օմարն ասել է.«Եթե ​​մենք իսկապես հավատում ենք մեր արտաքին քաղաքականության մեջ մարդու իրավունքներին առաջնահերթություն տալուն, ապա չենք զինի մարդու իրավունքները խախտողներին»։

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը վերջերս համաձայնել է Սաուդյան Արաբիային վաճառել 650 միլիոն դոլարի «օդ-օդ» հրթիռներ և հարակից սարքավորումներ:

Սաուդյան Արաբիային ամերիկյան նոր զենքի վաճառքը հակասում է Եմենում պատերազմին վերջ տալու և սաուդցիներին հարձակողական զենքի մատակարարումը կանխելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոստմանը։