Չինաստանը նախազգուշացրել է սառը պատերազմի վիճակին վերադառնալու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i155622-Չինաստանը_նախազգուշացրել_է_սառը_պատերազմի_վիճակին_վերադառնալու_կապակցությամբ
Չինաստանի նախագահն իր ամերիկացի գործընկերոջ հետ վիրտուալ հանդիպման նախօրեին ընդգծել է, որ Ասիա-Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանը չպետք է վերադառնա սառը պատերազմի վիճակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2021 13:34 Asia/Tehran
  • Չինաստանը նախազգուշացրել է սառը պատերազմի վիճակին վերադառնալու կապակցությամբ

Չինաստանի նախագահն իր ամերիկացի գործընկերոջ հետ վիրտուալ հանդիպման նախօրեին ընդգծել է, որ Ասիա-Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանը չպետք է վերադառնա սառը պատերազմի վիճակին:

Reuters լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Նոր Զելանդիայի կողմից հյուրընկալված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության հանդիպմանը (OPAC) շրջանակներում տեսակապի միջոցով հղած ուղերձում ասել է.«Գաղափարական գծերը չկառավարելու կամ քաղաքական աշխարհագրության մեջ փոքր շրջանակների ձևավորման փորձերը դատապարտված են ձախողման:

Սի Ցզինպինը հավելել է. «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը չի կարող վերադառնալ սառը պատերազմի տարիների տարաձայնություններին»:

Չինաստանի նախագահը ակնարկում  է ԱՄՆ-ին և նրա տարածաշրջանային դաշնակիցներին, ներառյալ՝  Հնդկաստանը,  Ճապոնիան և Ավստրալիան, որոնք  փորձում են նվազեցնել Չինաստանում տնտեսական ազդեցության սպառնալիքները:

Համաժողովն անցկացվում է վիրտուալ ձևաչափով: Այն մեկնարկելու է ուրբաթ օրը, Նոր Զելանդիայում, OPAC- ի  անդամ 21 երկրների ներկայությամբ: