ԱՄՆ-ի վետերանների շրջանում ինքնասպանության ռեկորդ է գրանցվել
2010 թվականից ի վեր ԱՄՆ-ում վետերանների ինքնասպանության դեպքերը հասել են 65 հազարի, հաղորդում է Hill-ը:
Հղում անելով Hill կայքին, ԻՌՆԱ-ն հաղորդում է, որ ԱՄՆ վետերանների շրջանում ինքնասպանությունների թիվը վերջին տասնամյակում ավելացել է այնքանով, որ ներկայումս գերազանցում է Իրաքի, Աֆղանստանի և Վիետնամի պատերազմներում զոհված ամերիկյան զորքերի ընդհանուր թվին:
Հաշվի առնելով ինքնասպանությունների մեծ թիվը՝ ԱՄՆ վետերանների գործերի բյուրոն անհապաղ աշխատում է այս խնդրի լուծման ուղղությամբ, և վերջին տվյալները ցույց են տալիս, որ 2019 թվականին ամեն օր ինքնասպանություն է գործել 17 վետերան։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ, չնայած Պենտագոնի ջանքերին, ինքնասպանությունների միջին տարեկան ցուցանիշը աճում է: