Ռուսաստանը հաստատել է տիեզերքում հակաարբանյակային զենքի փորձարկման լուրերը
Տիեզերքում Մոսկվայի հակաարբանյակային զենքի փորձարկման վերաբերյալ արևմտյան երկրների հայտարարություններից հետո, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ երկիրը հաջողությամբ փորձարկել է իր հակաարբանյակային համակարգը:
Հերքելով հակաարբանյակային համակարգի փորձարկման վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությունները, Շոյգուն նշել է. «ԱՄՆ-ը լավ գիտի, որ կործանված զենքի մասնիկները ոչ մի վտանգ չեն ներկայացնում Միջազգային տիեզերակայանի կամ տիեզերական կայանի կամ այլ օբյեկտների համար՝ փորձարկման ժամանակի և ուղեծրային պարամետրերի պատճառով»:
Սերգեյ Շոյգուն հավելել է, որ փորձարկված զենքի մասնիկներն անմիջապես ավելացվել են Ռուսաստանի տիեզերական կառավարման համակարգի հիմնական ցանկում և դրանց անկման կհետևեն այնքան ժամանակ, մինչև դրանք ոչնչանան:
Երկուշաբթի երեկոյան և երեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաները մտահոգիչ հայտարարություններ էին արել Ռուսաստանի կողմից փորձարկված հակարբանյակային զենքի կապակցությամբ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարեց, որ Ռուսաստանը վերջին օրերին ուղեծրում արբանյակ է խոցել։
Հաղորդագրության համաձայն՝ խոցված արբանյակը պատկանել է հենց Ռուսաստանին և խոցվել է Մոսկվայի կողմից՝ հակաարբանյակային զենքի փորձարկման ժամանակ։