Ռուսաստանը հաստատել է տիեզերքում հակաարբանյակային զենքի փորձարկման լուրերը
https://parstoday.ir/hy/news/world-i156094-Ռուսաստանը_հաստատել_է_տիեզերքում_հակաարբանյակային_զենքի_փորձարկման_լուրերը
Տիեզերքում Մոսկվայի հակաարբանյակային զենքի փորձարկման վերաբերյալ արևմտյան երկրների հայտարարություններից հետո, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ երկիրը հաջողությամբ փորձարկել է իր հակաարբանյակային համակարգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2021 07:33 Asia/Tehran
  • Ռուսաստանը հաստատել է տիեզերքում հակաարբանյակային զենքի  փորձարկման լուրերը

Տիեզերքում Մոսկվայի հակաարբանյակային զենքի փորձարկման վերաբերյալ արևմտյան երկրների հայտարարություններից հետո, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ երկիրը հաջողությամբ փորձարկել է իր հակաարբանյակային համակարգը:

Հերքելով հակաարբանյակային համակարգի փորձարկման վերաբերյալ  Վաշինգտոնի հայտարարությունները, Շոյգուն նշել է. «ԱՄՆ-ը լավ գիտի, որ կործանված զենքի մասնիկները ոչ մի վտանգ չեն ներկայացնում Միջազգային տիեզերակայանի կամ տիեզերական կայանի կամ այլ օբյեկտների համար՝  փորձարկման ժամանակի և ուղեծրային պարամետրերի պատճառով»:

Սերգեյ Շոյգուն հավելել է, որ փորձարկված զենքի մասնիկներն անմիջապես ավելացվել են Ռուսաստանի տիեզերական կառավարման համակարգի հիմնական ցանկում և դրանց անկման կհետևեն այնքան ժամանակ, մինչև դրանք ոչնչանան:

Երկուշաբթի երեկոյան և երեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաները մտահոգիչ հայտարարություններ էին արել  Ռուսաստանի կողմից փորձարկված հակարբանյակային զենքի կապակցությամբ

 ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարեց, որ Ռուսաստանը վերջին օրերին ուղեծրում արբանյակ է խոցել։

Հաղորդագրության համաձայն՝ խոցված արբանյակը պատկանել է հենց Ռուսաստանին և խոցվել է  Մոսկվայի կողմից՝ հակաարբանյակային զենքի փորձարկման ժամանակ։