Թբիլիսին պատրաստ է ջանքեր գործադրել Հրվ. Կովկասում խաղաղության ամրապնդման համար. նախարար
https://parstoday.ir/hy/news/world-i156162-Թբիլիսին_պատրաստ_է_ջանքեր_գործադրել_Հրվ._Կովկասում_խաղաղության_ամրապնդման_համար._նախարար
Վրաստանի փոխվարչապետը բանակցություններ է վարել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Նոյեմբեր 17, 2021 14:35 Asia/Tehran
  • Թբիլիսին պատրաստ է ջանքեր գործադրել Հրվ. Կովկասում խաղաղության ամրապնդման համար. նախարար

Վրաստանի փոխվարչապետը բանակցություններ է վարել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ, որի ընթացքում հավաստիացրել է կողմերին, որ Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Արևելյան գործընկերության» արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է վարել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Վրաստանի փոխվարչապետը ևս մեկ անգամ կարևորել է տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամրապնդումը և հարևան երկրների միջև լարված իրավիճակի դեէսկալացիան:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Զալկալիանին հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը ապագայում ևս ջանքեր գործադրել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության համար։