Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է Հայաստանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է Հայաստանի կողմից ցանկացած հարձակման հետևանքների մասին:
«Անատոլու» լրատվական գարծակալության հաղորման համաձայն, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի իշխանություններին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել և հավելել, որ , եթե Հայաստանը չհարգի միջազգային իրավունքը և որևէ վտանգավոր և սադրիչ քայլ ձեռնարկի Ադրբեջանի դեմ, ապա կարժանանա համարժեք պատասխանի։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմում Բաքվի հաղթանակին, և Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի համատեղ հայտարարության մեջ նշված Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը աշխուժացնելու մասին կետին, Բայրամովն ասել է, որ եռակողմ հռչակագրի ստորագրումից մեկ տարի է անցել, սակայն Հայաստանի անհամաձայնության պատճառով որոշ դրույթներ դեռ չեն կատարվել։
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից ի վեր երկու երկրները բազմիցս միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ։