Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i156246-Ադրբեջանի_արտաքին_գործերի_նախարարը_զգուշացրել_է_Հայաստանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է Հայաստանի կողմից ցանկացած հարձակման հետևանքների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2021 12:36 Asia/Tehran
  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է Հայաստանի կողմից ցանկացած հարձակման հետևանքների մասին:

«Անատոլու» լրատվական գարծակալության հաղորման համաձայն, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի իշխանություններին կոչ է արել  պատասխանատվություն ստանձնել և հավելել, որ , եթե Հայաստանը չհարգի միջազգային իրավունքը և որևէ վտանգավոր և սադրիչ քայլ ձեռնարկի Ադրբեջանի դեմ, ապա կարժանանա համարժեք պատասխանի։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմում Բաքվի հաղթանակին, և Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի համատեղ հայտարարության մեջ նշված Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը աշխուժացնելու մասին կետին, Բայրամովն ասել է, որ եռակողմ հռչակագրի ստորագրումից մեկ տարի է անցել, սակայն Հայաստանի անհամաձայնության պատճառով որոշ դրույթներ դեռ չեն կատարվել։

Խաղաղության համաձայնագրի ստորագրումից ի վեր երկու երկրները բազմիցս միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ։