Կայունության ապահովման համար ծայրահեղ պահանջված են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերը. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i156270-Կայունության_ապահովման_համար_ծայրահեղ_պահանջված_են_ռուսական_խաղաղապահ_կոնտինգենտի_ջանքերը._Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ Կոլեգիայի իր ելույթում անդրադարձել է նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի ձեռնարկած հարձակմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2021 14:36 Asia/Tehran
  • Կայունության ապահովման համար ծայրահեղ պահանջված են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերը. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ Կոլեգիայի իր ելույթում անդրադարձել է նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի ձեռնարկած հարձակմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը, ՌԴ նախագահը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ դադարեցվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, սակայն վերջին իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին «ցույց տվեցին, որ իրավիճակը տարածաշրջանում դեռևս մինչև վերջ չի հանդարտվել»:

«Կայունության ապահովման համար ծայրահեղ պահանջված են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերը, որպես կրակի դադարեցման ռեժիմի ու խաղաղ բնակչության անվտանգության ապահովման երաշխավորի:

Անկասկած, աճում է նաև ռուսական դիվանագիտության դերը Ադրբեջանի ու Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորման ջանքերը շարունակելու առումով»,- ասել է ՌԴ նախագահը:

Armenpress.am