Մոսկվայի պատասխանը Վաշինգտոնի վաղաժամ միջամտությանը Ռուսաստանի 2024 թվականի նախագահական ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/world-i156334-Մոսկվայի_պատասխանը_Վաշինգտոնի_վաղաժամ_միջամտությանը_Ռուսաստանի_2024_թվականի_նախագահական_ընտրություններին
Դաշնային խորհրդի (ՌԴ Սենատ) փոխնախագահը 2024 թվականի ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը չընդունելու վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի առաջարկը սադրիչ և դավադիր արարք է անվանել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2021 13:34 Asia/Tehran
  • Մոսկվայի պատասխանը Վաշինգտոնի վաղաժամ միջամտությանը Ռուսաստանի 2024 թվականի նախագահական ընտրություններին

Դաշնային խորհրդի (ՌԴ Սենատ) փոխնախագահը 2024 թվականի ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը չընդունելու վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի առաջարկը սադրիչ և դավադիր արարք է անվանել։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Դաշնային խորհրդի (ՌԴ Սենատի) փոխնախագահ՝ Կոնստանտին Կասաչովն  ուրբաթ օրն անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների առաջարկին, ընդգծել է, որ դա միջամտություն է Ռուսաստանի ներքին գործերին։

Միևնույն ժամանակ, Կոնգրեսի երկու անդամներ Սթիվ Քոհենը և Ջո Ուիլսոնը, Կոնգրեսին ներկայացրեցին օրինագիծ, որը կոչ է  անում չճանաչել Պուտինին, եթե նա հաղթի 2024 թվականի ընտրություններում։

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտին, և ՌԴ սահմանադրության համաձայն, Պուտինը իրավունք ունի առաջադրվելու ևս երկու շրջան։

Վլադիմիր Պուտինը 1999 թվականից սկսած զբաղեցրել է ՌԴ նախագահի կամ վարչապետի պաշտոնները:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio