Լավրովը վստահ է, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա
https://parstoday.ir/hy/news/world-i156340-Լավրովը_վստահ_է_որ_Ռուսաստանի_Հայաստանի_ու_Ադրբեջանի_ղեկավարների_հանդիպումը_կկայանա
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կայացած ասուլիսի ժամանակ վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները կհանդիպեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2021 14:02 Asia/Tehran
  • Լավրովը վստահ է, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կայացած ասուլիսի ժամանակ վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները կհանդիպեն:

«Դուք ասացիք, որ հնարավոր եռակողմ հանդիպման վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունը կայանում է նրանում, որ հանդիպման համար կոնսենսուս է պետք։ Ես կարող եմ հաստատել, որ կոնսենսուս ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնության գան։ Վստահ եմ, որ նման հանդիպում կկայանա», - ասել է Լավրովը։

Հիշեցնենք` նոյեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովն ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը:

armeniasputnik.am