Աղքատության աճը և գնաճը Էրդողանի առջև ծառացած լուրջ մարտահրավերն են
https://parstoday.ir/hy/news/world-i156414-Աղքատության_աճը_և_գնաճը_Էրդողանի_առջև_ծառացած_լուրջ_մարտահրավերն_են
Թուրքական թերթերը շաբաթ օրն անդրադարձել են հացի, բենզինի գների բարձրացմանը և աղքատության աճին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2021 08:37 Asia/Tehran
  • Աղքատության աճը և գնաճը  Էրդողանի առջև ծառացած լուրջ մարտահրավերն են

Թուրքական թերթերը շաբաթ օրն անդրադարձել են հացի, բենզինի գների բարձրացմանը և աղքատության աճին:

«Ջոմհուրի» թերթի առաջին էջում հայտնվել է «Բենզինը թանկացել է» վերնագիրը: Թերթը, «Եվ մարդկանց են խեղդել, և լիրան» վերնագրով հոդվածում, քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության տնտեսական գործունեությունը:

«Սուչջու» թերթը հրապարակել է  «Աղքատ ընտանիքների թիվն աճել է» վերնագրով լուր։

National Gazette-ը՝ վկայակոչելով Թուրքիայում տնտեսական իրավիճակի վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները, գրել է. «Բնակչության 89 տոկոսի կարծիքով, երկրումա ռկա է ճգնաժամ»:

«Կառավարությունը կորցրել է վերահսկողությունը», - քննադատական հոդվածում գրել է «Yeni ghagh» թերթը։

Դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկումը երեկ հասել է պատմական առավելագույնի՝ ԱՄՆ-ի յուրաքանչյուր դոլարը վաճառվել է ավելի քան 11 թուրքական լիրայով:

Լիրայի արժեզրկումը, գնաճը, գործազրկությունը և աղքատությունը հանգեցրել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժողովրդականության կտրուկ անկմանը։ Բազմաթիվ փորձագետների ու քննադատների կարծիքով՝ իրավիճակը բարելավելուն ուղղված  կառավարության պայքարը ավելի է վատացրել իրավիճակը։