Իրարանցում և հրաժարականներ Սպիտակ տանը. Վեճեր՝ Բայդենի կառավարությունում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ժողովրդականության զգալի անկման և վարչակազմի աշխատանքի մեկնարկի մեկ տարին դեռ չլրացած երկու աշխատակիցներ լքում են Սպիտակ տունը:
Կիրակի օրը, IRNA-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տան տեղեկատվական գրասենեակի ղեկավար Էմմա Ռայլին, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ հեռանում է Սպիտակ տնից և միանում ԱՄՆ Աշխատանքի նախարարությանը։
Ըստ Fox News-ի՝ Էմմա Ռայլիից բացի, Աշլի Աթին՝ Ջո Բայդենի օգնական Քամալա Հարիսի հաղորդակցության գծով տնօրենը, նույնպես հրաժարական է ներկայացրել:
Fox News-ը հինգշաբթի օրը հաղորդել է նախագահի և Հարիսի միջև լարվածության մասին, պնդելով, որ Բայդենը կարող է նշանակել նոր փոխնախագահի:
Բայդենի թիմին զայրացրել է այն հանգամանքը, որ Հարիսը կարող է 2024 թվականի ընտրություններում դառնալ վերջինիս մրցակիցը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio