ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Վաուկեշա քաղաքում, ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i156552-ԱՄՆ_Վիսկոնսին_նահանգի_Վաուկեշա_քաղաքում_ավտոմեքենան_մխրճվել_է_բազմության_մեջ
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Վաուկեշա շրջանում ավտոմեքենան մխրճվել է Սուրբծննդյան երթի մասնակիցների վրա, ինչի հետևանքով զոհվել կամ վիրավորվել է առնվազն 45 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2021 07:25 Asia/Tehran

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Վաուկեշա շրջանում ավտոմեքենան մխրճվել է Սուրբծննդյան երթի մասնակիցների վրա, ինչի հետևանքով զոհվել կամ վիրավորվել է առնվազն 45 մարդ:

CNN հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ նոյեմբերի 21-ի  երեկոյան, ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Վաուկեշա շրջանում, կարմիր ավտոմեքենայի վարորդը  դիտավորյալ մխրճվել Է Սուրբծննդյան շքերթի մասնակիցների մեջ:  Միջադեպի հետևանքով զոհվել է հինգ  և վիրավորվել՝ 40 մարդ:

Ըստ հաղորդման, Միլուքիում գտնվող Վիսկոնսինի  մանկական հիվանդանոցի պաշտոնյաները տարածել են հայտարարություն, որում նշել են, որ հիվանդանոց է տեղափոխվել 15 վիրավոր: 

Իսկ Վաուկեշա շրջանի  Արորա Սամիթ բժշկական կենտրոնը CNN-ին հայտնել է, որ  հիվանդանոց է տեղափոխվել 13 վիրավոր:

Վաուկեշայի ոստիկանական վաչության պետը հայտարարել է, որ դեպքի առնչությամբ մեկ անձ է ձերբակալվել։

Մինչ այժմ  այլ տեղեկություններ չեն հրապարակվել  կասկածյալի ինքնության և  նրա դրդապատճառների մասին:

Կարմիր մեքենան կանգնեցնելու համար ոստիկանները կրակ են բացել: