ԱՄՆ-ում դիմակավորված տասնյակ ավազակներ հարձակվել են մի խանութի վրա
Նոյեմբեր 23, 2021 07:50 Asia/Tehran
ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում 80 դիմակավորված ավազակներ հարձակվել են մի խանութի վրա և գողացել ապրանքները։
Ըստ BBC News-ի, հարձակման ընթացքում խանութից գողացվել է 1 մլն դոլարի ապրանք: Հարձակումը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյում գտնվող North Stream հանրախանութի մասնաճյուղերից մեկի վրա: Ոստիկանության աշխատակիցներն այս առնչությամբ կարողացել են բերման ենթարկել միայն երեք անձի։
Մեկ օր առաջ Սան Ֆրանցիսկոյի մեկ այլ խանութից գողացել են 1 մլն դոլարի ապրանք։
Կողոպուտներից հետո Wall Greens ցանցը փակեց իր մի շարք մասնաճյուղերը։
Տնտեսական խնդիրների սրումը և գործազրկության աճը հանգեցրել են ԱՄՆ-ում անապահովության և սոցիալական բռնության տարածման զգալի աճի։