ԱՄՆ-ում քաղաքացիները ներխուժել են գումար տեղափոխող շրջված ավտոմեքենայի մեջ
Նոյեմբեր 23, 2021 12:34 Asia/Tehran
ԱՄՆ-ի փողոցներից մեկում, խոշոր գումար տեղափոխող ավտոմեքենան շրջվելուց հետո, դռները բացվել են և մեքենայից փողով պարկեր են ընկել: Մոտակայքում գտնվող մարդիկ սկսել են հավաքել քամու բերած փողերը:
Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի փողոցներից մեկում,որտեղ մարդիկ կանգ են առել ու սկսել են հավաքել փողերը։ Փողերի մեծ մասը գողացվել է և այժմ ոստիկանությունը փորձում է ականատեսների տեսագրությունների միջոցով հայտնաբերել թղթադրամները վերցրած քաղաքացիներին։