Ադրբեջանական ինքնաթիռը ՀՀ օդային տարածքով Նախիջեւանից Բաքու թռիչք է կատարել
https://parstoday.ir/hy/news/world-i156708-Ադրբեջանական_ինքնաթիռը_ՀՀ_օդային_տարածքով_Նախիջեւանից_Բաքու_թռիչք_է_կատարել
Ադրբեջանական «AZAL» ավիաընկերության ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքով թռիչք է կատարել Նախիջեւանից Բաքու։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2021 16:20 Asia/Tehran
  • Ադրբեջանական ինքնաթիռը ՀՀ օդային տարածքով Նախիջեւանից Բաքու թռիչք է կատարել

Ադրբեջանական «AZAL» ավիաընկերության ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքով թռիչք է կատարել Նախիջեւանից Բաքու։

Flightradar24.com-ի ստացած տվյալներից երեւում է, որ ինքնաթիռը թռել է Վայոց ձորի մարզում Ջերմուկի, Գեղարքունիքի մարզում Վարդենիսի, ինչպես նաեւ Արցախի օկուպացված տարածքների վրայով, այնուհետեւ ուղեւորվել Բաքու։

Նշենք, որ Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ավիաընկերությունների առաջին թռիչքի մասին հայտնի դարձավ 2021 թվականի հոկտեմբերին, երբ «AZAL»-ը ներքին չվերթ կատարեց Բաքու-Նախիջեւան-Բաքու երթուղով։

news.am