Հակակառավարական ցույցեր՝ Թուրքիայում
Երեքշաբթի օրը Թուրքիայի քաղաքացիները դուսր են եկել փողոց՝ բողոքելու երկրի տնտեսական վատթարացող իրավիճակի և թուրքական լիրայի կտրուկ արժեզրկման դեմ։
Ստամբուլում և Անկարայում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասնակիցները վանկարկել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխող կուսակցության դեմ ուղղված կարգախոսներ:
Ցուցարարները վանկարկել են «Արդարություն և զարգացում կուսակցություն», հրաժարական տվեք, հրաժարական տվեք»: Նրանք պահանջել են նաև, որ Էրդողանը հեռանա իշխանությունից։
Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, այդ թվում՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, կոչ են արել երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել՝ հայտարարելով, որ իշխող կուսակցությունը սնանկացրել է Թուրքիան։
Անցած ուրբաթ օրը նույնպես, Թուրքիայի Իզմիր քաղաքում, հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ բողոքելով գնաճի աճի և ազգային արժույթի արժեզրկման դեմ։
Այս տարվա սկզբից թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 35 տոկոսով, ինչն աննախադեպ է վերջին 20 տարում։