Եվրոեռյակ. Մենք բարյացակամորեն կվերադառնանք Վիեննայի բանակցություններին
https://parstoday.ir/hy/news/world-i156884-Եվրոեռյակ._Մենք_բարյացակամորեն_կվերադառնանք_Վիեննայի_բանակցություններին
ՀԳՀԾ-ի անդամ երեք երկրները ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ բարյացակամորեն կվերադառնան Իրանի միջուկային գործարքի իրագործման շուրջ Վիեննայում կայանալիք բանակցություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2021 12:40 Asia/Tehran
  • Եվրոեռյակ. Մենք բարյացակամորեն կվերադառնանք Վիեննայի բանակցություններին

ՀԳՀԾ-ի անդամ երեք երկրները ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ բարյացակամորեն կվերադառնան Իրանի միջուկային գործարքի իրագործման շուրջ Վիեննայում կայանալիք բանակցություններին:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բրիտանիայի ԱԳ նախարարության կայքում, ասված է. «Մենք բարյացակամորեն  կվերադառնանք Վիեննա, որպեսզի վերսկսենք աշխատանքն այնտեղից, որտեղ բանակցությունները դադարեցվեցին հունիսին»:

Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն և խափանարարություններին, հայտարարել են. «Մենք համոզված ենք, որ հնարավոր է համաձայնության գալ այն քայլերի  շուրջ, որոնց արդյունքում Իրանը կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարմանը և ԱՄՆ-ն կվերադառնա միջուկային համաձայնագրին»:

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ կվերադառնա ՀԳՀԾ-ով  ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմանը, եթե ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները չեղարկվեն և համապատասխան ստուգումներ անցկացվեն այդ կապակցությամբ: